211652_close_icon
views-count1452 դիտում article-date 15:22 08-03-2014

Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ. «Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց' մարտի 8-ի առիթով: Գարնանամուտին, բնության զարթոնքի այս օրերին մարտի 8-յան տոնը խնդություն է հավելում մարդկանց սրտերին' առանձնահատուկ կարևորելով կանանց լուսավոր առաքելությունը աշխարհում: Գործունեության տարբեր բնագավառներում մեր մայրերը, քույրերն ու դուստրերը իրենց հատուկ սիրով, հոգատարությամբ ու հավատարմությամբ արդյունավորում են իրենց ծառայությունը մեր երկրին ու ժողովրդին,ջանքեր ներդնում' ի խնդիր մեր հասարակության բարօրությա ն, պետության զորացման, պայծառ ու լուսավոր գալիքի կերտման: Ազգային-եկեղեցական մեր անդաստանում անփոխարինելի և բացառիկ է կանանցուրույն դերն ու նվիրյալ սպասավորությունը, մասնավորաբար' ընտանիքների ամրության, նոր սերնդի կրության ու դաստիարակության գործում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր սրտագին բարեմաղթանքները բերելով' ի խորոց սրտի աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ օրհնության ու շնորհների ներքո պահպանի մեր մայրերին, քույրերին ուդուստրերին և զորացնի ազնիվ ու գովարժան ընթացքով ծառայելու մեր ժողովրդի և Հայրենիքի առաջընթացին: Թող Աստված Իր Սուրբ Աջի հովանին տարածյալ պահի բոլոր տիկնանց և օրիորդաց վրա, պարգևի քաջառողջ արևշատություն, երջանկություն և երկնառաք բյուր բարիքներ»:

Նմանատիպ նյութեր