211652_close_icon
views-count1485 դիտում article-date 14:21 08-03-2014

Սիրիայից թունավոր նյութերի մոտ մեկ երրորդը դուրս է բերվել

Սիրիայից արդեն հաջողվել է թունավոր նյութերի զինամթերքի 29 տոկոսը դուրս բերել, հայտնում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի համատեղ առաքելությունը թունավոր նյութերի թվով 6-րդ խմբաքանակը Լաթաքիայում է: Հաշվի առնելով դիտորդական առաջընթացը՝ Հաագայում գտնվող ՔԶԱԿ-ի Գործադիր խորհուրդը դիմել է գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզումջյուին` խնդրանքով արագացնել թունավոր նյութերի ոչնչացման ծրագրի նախապատրաստումը և այդ նպատակով Սիրիա ուղարկել Տեխնիկական քարտուղարության փորձագետների»: Մարտի 5֊ին հայտնի է դարձավ, որ շաբաթվա ընթացքում կոչնչացվի սիրիական քիմիական զենքի պաշարների 40 տոկոսը։

Նմանատիպ նյութեր