211652_close_icon
views-count1239 դիտում article-date 11:50 08-03-2014

6 օրվա ընթացքում հակառակորդը 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գոծողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր