ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը Հայաստանում չէ․ Ժողովուրդ
«Ժողովուրդ»֊ը գրում է․ «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով , ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը Հայաստանում չէ: Շրջանառվող լուրերի համաձայն ` նա կուտակված պարտքերի պատճառով «փախել» է Ֆրանսիա:
Հիշեցնենք, որ մամուլում բազմիցս գրվել է, որ Արզանքանցյանն իրեն պատկանող Արտաշատի գինու և կոնյակի գործարանի և Սևանի «Լեռնային հարստություն» կոչվող հանքի աշխատակիցների աշխատավարձերն ամբողջությամբ չի վճարել: Սակայն սա դեռ ամենը չէ: Լուրեր են շրջանառվում, որ նախկին պատգամավորը ֆինանսական խնդիրներ ունի նաև ՕԵԿ կուսակցության ղեկավար, ԱԱԽ քարտուղար, «Հայասի գրուպի» սեփականատեր Արթուր Բաղդասարյանի հետ:
Արզաքանցյանը Բաղդասարյանի հետ բիզնես համագործակցություն է սկսել և խոստացել է, որ ՕԵԿ կուսակցության ղեկավարին պատկանող Ոսկեվազ գյուղում գինու և կոնյակի գործարանի արտադրանքի մի մասը կիրացնի արտասահմանյան շուկաներում, սակայն առայսօր Արզաքանցյանը իրացված արտադրանքի գումարները չի վճարել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։