1644 դիտում
22:33 07-03-2014
Արցախցի գյուղատնտեսները լավատես են. տեսանյութ
Գյուղացին արդեն դաշտում է: Սկսվել է գարնան հերկն ու գարնանացանը: Ով հասցրել էր` աշնանը հերկել էր, հիմա միայն ցան է անում: Արցախցիները 51 հազար 334 հեկտար հող էին մշակել` գարնանացանի համար նախապատրաստելով ևս 10 հազար հեկտար:
Գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում այս տարի ավելի լարված են աշխատում: Ներկրվող սերմացուների ցանկն անփոփոխ է, բայց ավելացել են ծավալները: Նախատեսել էին 100 տոննա կարտոֆիլի սերմ ներկրել, ներկրեցին 150 տոննա: Անցած տարվա համեմատ աճել է սոյայի սերմի պահանջարկը: Նվազել են եգիպտացորեն մշակողները: Սերմացուի արժեքի 50 տոկոսը պետությունն է սուբսիդավորում, մյուս կեսը կանխիկ վճարում է գյուղացին: Պարարտանյութի դեպքում պայմաններն այլ են: Հողօգտագործողը վճարում է բերքահավաքից հետո, իսկ մինչև այդ պետությունը սուբսիդավորվում է պարարտանյութի գնի 20-40 տոկոսը:
Գյուղատնտեսական սեզոնը նոր է սկսվել, բայց արդեն աշնանային բերքն են մոտավոր հաշվում: Գյուղնախարարության հաշվարկով` 2014 թվականին Արցախում հնարավոր է 1000 տոննա բանջարեղեն արտադրել: Այդ դեպքում երկրի ներքին պահանջարկը կբավարարվի, հնարավոր է անգամ արտահանելու բան մնա:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/23835]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1021 դիտում
10:43 13-05-2014
Երիտասարդ գյուղատնտեսները ծանոթանում են տնտեսության վարման ժամանակակից մեթոդներին
1348 դիտում
15:04 03-09-2015
Փարիզում գյուղատնտեսները տրակտորներով ցույց են անում
Այս բաժնից
916 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
925 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1393 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ