2436 դիտում
15:50 07-03-2014
Պուտինն այլևս Արևմուտքին լուրջ չի վերաբերվում. Սաակաշվիլի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ համաշխարհային հանրության ուշադրությունը կարող է շեղվել Ուկրաինայի իրադարձություններից, եթե ինչ-որ տեղ նոր ճգնաժամ առաջանա: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Դուբլինում կայացած «Եվրոպական ազգային կուսակցության» կոնգրեսում իր ելույթի ժամանակ:
«Պուտինը չի հավատում, որ Արևմուտքը կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, քանի որ այլևս լուրջ չի վերաբերվում Արևմուտքի հայտարարություններին: Նա կարծում է, որ Ուկրաինայի իրադարձությունների մասին ընդամենը կխոսեն և այնքան ժամանակ կխոսեն, մինչև որ ինչ-որ տեղ նոր ճգնաժամ ի հայտ կգա: Դա եղավ նաև Վրաստանի դեպքում»,-ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին ԱՄՆ-ը Ուկրաինայի իրադարձությունների համար պատասխանատու մի շարք ռուս պաշտոնյաների հանդեպ պատժամիջոցներ սահմանեց:
Նմանատիպ նյութեր
1428 դիտում
23:21 01-02-2014
Ինձ այլևս չներքաշեք քաղաքականության մեջ. Սաակաշվիլի
1326 դիտում
14:15 13-06-2014
ՀՀԿ-ական պատգամավորը Կիսելյովին շատ լուրջ չի վերաբերվում և անընդունելի է համարում նրա՝ «Համմերով» ԱԺ գալը
Այս բաժնից
430 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN