Ուղիղ եթերում հաղորդավարուհին քննադատում է Պուտինին և հրաժարվում աշխատանքից. տեսանյութ
Russia Today հեռուստաալիքի ԱՄՆ-ում գործող մասնաճյուղի ուղիղ եթերում հաղորդավարուհի Լիզ Ուոլը հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել աշխատանքը ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ալիքով, որն արդարացնում է նախագահ Պուտինի գործողությունները Ուկրաինական Ղրիմում։
Եթերում Լիզ Ուոլլն ասել է, որ հրաժարվում է իր աշխատանքից` այդ եթերից անմիջապես հետո:
Պետք է նշել, որ այսօր ոչ բոլոր լրագրողներն են նման խիզախ քայլի դիմում` վախենալով կորցնել աշխատանքը:
Հեռուստաալիքի աշխատակիցները հաջողություն են ցանկացել նրան մասնագիտական ասպարեզում:
Ներկայացնում ենք տեսանյութը: