1454 դիտում
14:43 05-03-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին: Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցութամբ , նախարարը համոզմունք հայտնեց, որ նրա ջանքերով հայ-հոլանդական հարաբերությունները, մասնավորապես գյուղատնտեսության բնագավառում, կհասցվեն զարգացման նոր մակարդակի:
Դեսպան Հորբախը պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի աջակցել Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության
նախարարությունների միջև կապերի սերտացմանը և նշեց, որ հայ-հոլանդական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում զարգացման մեծ հեռանկար ու ներուժ ունեն:
Այնուհետև հյուրի խնդրանքով նախարարը հակիրճ ներկայացրեց ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում նախարարը ներկայացրեց հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության և տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը: Նա հատկապես կարևորեց ջերմոցային տնտեսությունների զարգացման հոլանդական առաջավոր փորձի ուսումնասիրումն ու կիրառումը մեզանում, ակնկալելով հոլանդացի մասնագետների աջակցությունը: Հիմնավորելով հարցի անհրաժեշտությունը, նախարարը ցանկություն հայտնեց այս տարի Նիդեռլանդների Թագավորությունում կազմակերպել գյուղատնտեսության հարցերին նվիրված բիզնես-ֆորում:
Դեսպան Հորբախը նշեց, որ Հոլանդիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ : 2014 թվականի ամռանը Նիդերլանդների Էկանոմիկայի նախարարությունն սկսելու է ֆինանսավորել «Մասնավոր սեկտորի նախաձեռնություն» թեմայով նոր ծրագրեր: Ուստի և պատրաստ է այդ նպատակով քննարկել ագրոպարենային ոլորտին վերաբերող ներկայացված ցանկացած ծրագիր,նշեց նա:
Հանդիպման ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձավ նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն, նշելով. «Այդ հանգամանքը չի անդրադառնում Եվրամիության հետ մեր հարաբերությունների հեռանկարին, վերջինիս հետ մեր ծրագրերը շարունակվում են և պիտի աշխատենք ավելի խորացնել ու ընդլայնել դրանք»:
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
19:04 09-02-2016
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
1627 դիտում
19:42 03-09-2021
ՀՀ պաշտպանության նախարան ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
979 դիտում
10:06 08-01-2025
Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը
1027 դիտում
22:00 07-01-2025
Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել