Մարտի 5-ին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացվի
Մարտի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ԵԱՀԿ առաքելությունը կանցկացնի հերթական դիտարկումը:
Հայկական կողմից դիտարկմանը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Ուիլյամ Փրայորը (Մեծ Բրիտանիա):
Ադրբեջանական հատվածում՝ Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտ, այն կանցկացնեն Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Փիթեր Սվեդբերգը: