211652_close_icon
views-count1402 դիտում article-date 00:04 03-03-2014

Մեր «ականի» վրա կարող է «պայթել» ցանկացած մրցակից. Ռոման Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի դարպասպահ Ռոման Բերեզովսկին Спорт-Экспресс–ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է ազգային հավաքականի ներկայիս իրավիճակի մասին: « Հայաստանի հավաքականը խաղային մեծ պոտենցիալ ունի: Այդուհանդերձ խաղացողների ընտրությունը սահմանափակ է: Բավական է, որ առաջատար խաղացողներից մեկը վնասվածք ստանա կամ որակազրկվի` միանգամից խնդիրներ են առաջանում: Բայց երբ բոլորը շարքում են, ապա մեր «ականի» վրա կարող է «պայթել» ցանկացած մրցակից: Օրինակի համար կարելի է հիշել Դանիայի նկատմամբ 4:0 հաշվով տարած արտագնա հաղթանակը: Մխիթարյանը ներկյումս թոփ մակարդակի խաղացող է և թիմին տանում է իր հետևից: Նույնը կարելի է ասել Յուրա Մովսիսյանի մասին»,-ընգծել է Բերեզովսկին:

Նմանատիպ նյութեր