Ախալցխայում հայոց լեզվին նվիրված միջոցառում է անցկացվել. տեսանյութ
                        Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնում այսօր նշվել է հայոց լեզվի օրը: Այս մասին հայտնում է[url=http://akhaltskha.net/news/axalcxayi_eritasardakan_kentronowm_nshvec_mayreni_lezvi_tony_39/2014-03-02-2352] akhaltskha.net[/url]-ը։ 
 Մայրենի լեզվի օրը նշվում է փետրվարի 21-ին, սակայն տարբեր պատճառներով ԱՀԵԿ-ում մայրենի լեզվին նվիրված միջոցառումը տեղափոխվել է  մարտի 2-ին: 
Միջոցառումը սկսվել է  Ախալցխայի հոգեւոր տեսուչ Տեր Հակոբ աբեղայի տերունական աղոթքով: 
Մայրենի լեզվին նվիրված միջոցառման ընթացքում կենտրոնի տարբեր խմբակների սաները` փոքրից մինչեւ մեծ եւ ռուսական դպրոցների աշակերտներից մինչեւ հայկական, վարժ հայերենով արտասանել  են մայրենի լեզուն գովերգող բազմաթիվ բանաստեղծություններ: 
 
Երեխաները երգել են  մայրենի լեզվին նվիրված երգեր եւ պարել`  ժողովրդական պարեր:
                                            
                    
                                            
                        
            


