ԱՄՆ-ն Ուկրաինայի խնդրի շուրջ քննարկում է նաև իր կողմից ռազմական միջամտության տարբերակը
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ABC հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ «սեղանին են բոլոր տարբերակները», որոնցով կկարողանան ազդել Ռուսաստանի վրա և նրա զորքերը դուրս բերել Ուկրաինայից, դրանց մեջ են տնտեսական սանկցիաներից սկսած մինչև ռազմական միջամտություն:
Քերին հայտարարել է, որ ռուսական զորքերի Ղրիմ մտնելը գնահատվում է որպես ռազմական ագրեսի և ԱՄՆ-ն կգործի արագ, որ կիրառի պատժամիջոցներ:
Սակայն Քերին հույս է հայտնել, որ բանը չի հասնի ռազմական գործողություններին: