904 դիտում
18:38 02-03-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել դիվանագետի օրվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ դիվանագետներ,
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ։
Նորանկախ Հայաստանի դիվանագիտությունը թեև կարճ, բայց արդեն բավականին հարուստ պատմություն ունի, որը լի է ազգային և պետական շահերի պաշտպանության օրինակելի դրսևորումներով։
Հայ դիվանագետները աչքի են ընկնում հայրենասիրությամբ, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և նվիրումով։ Հենց այս հատկանիշների շնորհիվ է մեր ազգային շահերի գիտակցման վրա հիմնված և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը լայն ընկալում գտնում միջազգային ասպարեզում' հնարավոր դարձնելով արդյունավետ և իրատեսական լուծումներ գտնել Հայաստանի առջև դրված խնդիրներին։
Համոզված եմ, որ ձեր ամենօրյա անձնվեր գործունեության արդյունքում մենք ի զորու ենք պաշտպանելու մեր երկրի և ժողովրդի շահերը, առավել բարձրացնելու Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ակնկալում եմ այդ ոճրագործության միջազգային ճանաչման և դատապարտման, ինչպես նաև հետագայում նման հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ հայ դիվանագիտության ջանքերի կրկնապատկում:
Վստահ եմ, որ մեր դիվանագիտական ծառայությունն այսուհետ ևս նույն նպատակասլացությամբ շարունակելու է տարբեր երկների հետ համագործակցության ընդլայնմանը, աշխարհում մեր բարեկամների թվի ավելացմանն ուղղված ջանքերը։
Այս հիշարժան օրը մաղթում եմ ձեզ արդյունավետ գործունեություն, ուժ և եռանդ Հայրենիքին ծառայելու ձեր առաքելության մեջ՝ հանուն մեր երկրի անվտանգ և բարեկեցիկ ապագայի»:
Նմանատիպ նյութեր
1831 դիտում
11:00 02-03-2017
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ
1262 դիտում
13:51 12-06-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
1443 դիտում
13:14 05-09-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ
Այս բաժնից
805 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել