Մեծ Բրիտանիայի ԱԳՆ֊ը ժամանելու է Կիև
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը մարտի 2֊ին ժամանելու է Կիև։ Այս մասին դիվանագետը հայտնել է իր թվիթերի էջում։
«Հենց նոր զրուցում էի նախագահի պարտականությունները ստանձնած Տուրչինովի հետ․ կիրակի մեկնում եմ Կիև՝ բանակցելու Ուկրաինայի նոր կառավարության հետ»,֊ հայտնել է Հեյգը։
Նշենք, որ փետրվարի 28֊ին՝ Դոնի Ռոստովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ նա Ուկրաինայի օրինական նախագահն է, և որ Կիևում «ավազակային հեղաշրջում» է տեղի ունեցել։