Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ՌԴ֊ից Յանուկովիչի արտահանձնում է պահանջելու
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ՌԴ֊ից պահանջելու է Յանուկովիչի արտահանձնում, ասվում է գերատեսչության կայքում։
«Յանուկովիչի Ռուսաստանի տարածքում գտնվելու պաշտոնական հաստատման դեպքում Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մտադիր է միջազգային հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի Վիկտոր Յանուկովիչի արտահանձման հարց բարձրացնել»,֊ ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ուրբաթ Յանուկովիչը մտադիր է Դոնի Ռոստովի «ВертолЭкспо» սրահում մամուլի ասուլիս անցկացնել։