Թուրքիայի Դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը կցվեց Արդարադատության նախարարությանը
Թուրքիայի Դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը Արդարադատության նախարարության ենթակայությանը հանձնելու Թուրքիայի խորհրդարանի որոշումից հետո Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաքը հրամանագիր է ստորագրել խորհրդի կազմում փոփոխություններ մտցնելու մասին:
Այսպես, կազմը համալրվել է գլխավոր քարտուղարի ևս 5 տեղակալներով, ինչպես նաև 3 տեսուչներով:
Հաղորևդվում է, որ խորհուրդը Արդարադատության նախարարությանը կցելուց հետո Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» բողոքով դիմել է Սահմանադրական դատարան: