«Բարսելոնա»-ն ցանկանում է ձեռք բերել Թոմաս Մյուլլերին
«Բարսելոնա»-ն համառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է համալրվել Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերով, հայտնում է Bild-ը: Աղբյուրի տվյալներով, կատալոնյան ակումբի նոր նախագահ Խոսեպ Բարտոմեուն հավանություն է արժանացրել գերմանացի խաղացողին ձեռք բերելու գաղափարը: Գործարքի արժեքը գնահատվում է 45 մլն եվրո:
Մյուլլերի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2017 թվականի ամռանը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մյուլլերը անցկացրած 21 խաղում խփել է 10 գոլ և կատարել է 7 գոլային փոխանցում: