1147 դիտում
16:51 26-02-2014
Մեկնարկեց «Փաստարկ» ծրագիրը՝ փաստարկներ ունեցող երիտասարդների համար
Փետրվարի 26-ին մեկնարկեց ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող «Փաստարկ» ծրագիրը, որի կազմակերպիչն է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:
Ծրագրի բացումը ողջունեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ըստ նրա, շատ կարևոր նախաձեռնություն է սա, որովհետև բարձրագույն կրթության կարևորագույն բաղադրիչներից մեկը լրացուցիչ կամընտիր աշխատանքն է: «Լսարանի շրջանակները պրպտող մտքի համար պետք է միշտ սահմանափակ լինեն և չբավարարեն ձեր մղումներին ու ձգտումներիը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության՝ նման ակումբ ձևավորելու, նման քննարկումների ձևաչափ առաջարկելու նախաձեռնությունը, չափազանց ողջունելի է»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանի բնորոշմամբ, մասնագիտական կյանքը սկսվում է ուսանողական տարիներից, և այն, որ երիտասարդներն արդեն ուսանողական տարիներին կարողանալու են անդրադարձ կատարել էական, արդիական խնդիրներին, չափազանց կարևոր է: «Կարծում եմ՝ սա փայլուն հնարավորություն է լինելու` բանավոր խոսքը, վերլուծական կարողությունները զարգացնելու: Ակումբում հաստատ կկարողանաք ձևավորել և բարձրացնել այդ մակարդակը: Փաստարկված խոսելու համար պետք է գիտելիքների լուրջ բազա: Ինչպես ասում էր Կոնֆուցիուսը, սովորել առանց մտածելու անիմաստ է, իսկ մտածել առանց սովորելու՝ վտանգավոր: Ես հուսով եմ, որ դուք ձեզ այդ վտանգին չեք մատնի: Այս ակումբ կգաք պատրաստված, ինչը թույլ կտա ձեր փաստարկները կառուցել ոչ թե զգացական մոտեցումների, այլ իմաստավորված և գիտակցված վերլուծության հիման վրա,- ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը` հավելելով, որ ակումբը մեկ դեր էլ ունի կարևոր,- բարձրագույն կրթությունը, հատկապես մագիստրոսական մակարդակում, նախատեսում է ոչ թե ճիշտ պատասխաններ սովորեցնել, այլ ուսանողների առջև ճիշտ հարցերի շարք բարձրացնել:
Բարձրագույն կրթությունը, հատկապես հումանիտար բնագավառներում, չունի հարցերի ճիշտ պատասխաններ, եթե ունենար, աշխարհն ավելի լավը կլիներ, քան այսօր է: Դուք պետք է հասկանաք այն հարցերը, որ արդիական են, և ձեր ներդրումը բերեք աշխարհի առաջընթացի մեջ»:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նկատեց, որ «Փաստարկը» երիտասարդական միջոցառումների նոր ձևաչափ է։ Կարեն Ավագյանը շեշտեց, որ ծրագրին մասնակցում են երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են ՀՀ արտաքին քաղաքականության խնդիրներով։ «Ծրագրի շնորհիվ ուսանողները, երիտասարդներն առավել խորությամբ են ծանոթանում ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորներին, առաջնահերթություններին, որպեսզի տեղական և միջազգային տարբեր հարթակներում հանդես գալու ժամանակ կարողանան փաստարկված ներկայացնել ՀՀ դիրքորոշումը»,- ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավարը՝ ընդգծելով, որ ծրագիրը շարունակական է, և մշակվելու է տեղեկատվական բազա, որը հետագայում կծառայի երիտասարդների համար։
«Փաստարկ» ծրագրի ընթացքում անցկացվեց ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինտելետկուալ մրցույթ: Ժյուրիի նախագահն էր Պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մարգարյանը: Ժյուրին մասնագիտական վերլուծությունից հետո ներկայացրեց հաղթողներին, ովքեր էլ արժանացան մրցանակների։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
17:19 25-02-2014
Կմեկնարկի ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերվող «Փաստարկ» ծրագիրը
4938 դիտում
23:18 15-11-2017
Ամերիկացի կոնգրեսականները Թրամփի իմփիչմենթի համար մի շարք փաստարկներ են առաջ քաշել
Այս բաժնից
760 դիտում
18:50 10-10-2024
Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը մասնակցել է դատապարտյալների շախմատի աշխարհի 4-րդ առցանց առաջնությանը
817 դիտում
18:39 10-10-2024
Հայաստանի և Հնդկաստանի ազգային արխիվները թվայնացման ոլորտում գործակցության հուշագիր կստորագրեն
895 դիտում
18:17 10-10-2024
ԲՏԱ նախարարի տեղակալը Հունաստանում մասնակցել է օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ-միջոցառմանը