Յանուկովիչը կասկածվում է «կանխամտածված սպանության» մեջ
Կիևի Պեչերսկիի շրջանային դատարանը որոշում է ընդունել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ձերբակալելու մասին, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ նա մեղադրվում է «կանխամտածված սպանության» մեջ:
«Կարող եմ հաղորդել, որ մեղադրանք է ներկայացվել նախկին նախագահ Յանուկովիչին: Նա հետախուզման մեջ է: Հոդվածը` մասայական սպանություն, 115 հոդվածի 1-ին մասի (կանխամտածված սպանության) հատկանիշներով»,-հայտարարել է գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին: