Պաղեստինցիները Սամարայում ինքնաշեն պայթող սարք են օգտագործել
Երկու պաղեստինցիներ Սամարայի Էլոն-Մորե բնակավայրի վրա նետել են ինքնաշեն պայթող սարք, հաղորդում է Ynet-ը: Բարեբախտաբար տուժածներ չկան:
Տեղի համակարգողը նրանց վրա կրակելու հրաման է տվել, սակայն վերջիններիս հաջողվել է փախչել:
Դեպքի վայր ժամանած զինծառայողներին կարճ ժամանակում հաջողվել է հայտնաբերել պաղեստինցիներին:
Նրանք հանձնվել են Անվտանգության աշխատակիցներին: