Արթուր Բաղդասարյանը ցավակցական հեռագիր է հղել հայ անվանի գիտնական Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծ է գիտնական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ավանդը Հայաստանի գիտության զարգացման գործում:
Խորին ցավակցություն եմ հայտնում Գրիգոր Գուրզադյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի մահվան կապակցությամբ»: