Մա Լին պրոֆեսիոնալ բալետի պարուհի է եղել: 19 տարեկանում ավտովթարի հետևանքով նա կորցրել է ձեռքը:
Այդ դժվար պահին նրան բոլորը լքել են ` բացի ծնողներից և աղջիկը որոշել է վերջ տալ կյանքին:
Այդպես էլ կլիներ, եթե պատահմամբ ծնողներն այդ պահին չվերադառնային տուն:
Իսկ Տաո Սյաովեյը բանվոր էր: Աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով կորցրել էր ոտքը: Նա ակտիվորեն սպորտով էր պարապում, իսկ մի հիանալի օր հանդիպեց պարուհուն…
Այսպես կայացավ նրանց դուետը:
Լին և Տաոն պարի միջազգային մրցույթում երկրորդ տեղն են գրավել, չնայած այն հանգամանքին, որ մրցույթի մասնակիցների թիվն հասնում էր 7 000-ի: