Ուկրաինայի նոր վարչապետը կնշանակվի այսօր
Ուկրաինայի Գերագույն Ռադան հնարավոր է այսօր նշանակի նոր վարչապետ: Այս մասին լրագրողներին հայտնել է պատգամավոր Նիկոլայ Տոմենկոն:
Նրա խոսքերով, դա տեղի կունենա այն դեպքում եթե մինչ այդ ձևավորվի պատգամավորական խմբակցությունների կոալիցի:
Նա կարծիք է հայտնել, որ կոալիցիայի մեջ պետք է մտեն Բատիկվիշչին, Ուդար և Սվաբոդա խմբակցությունները, ինչպես նաև Ռեգիոներ կուսակցությունից դուրս եկած մասը: