Ուգանդայի նախագահը հայտնել է, որ իր կնոջը մարդկանց ներկայությամբ չի համբուրում
Ուգանդայի նախագահ Յովերի Մուսևին ներկայացնելով երկրում պայքարը անբարոյականության դեմ, նշել է, որ հանուն ազգի ինքը նույնիսկ իր կնոջը մարդկանց ներկայությամբ չի համբուրում, հաղորդում է AFP-ն:
Այդ հայտարարությունը ընդունվել է, որպես մարտահրավեր ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային, ով խիստ քննադատել է Ուգանդայի հակհամասեռամոլ օրենքը և գրկել է իր կնոջը նախագահական ընտրություններւոմ հաղթանակ տանելուց հետո:
Անցնող շաբաթ Մուսևին հայտարարել է իր ցանկության մասինստորագրելու վիճահարույց օրինագիծը հոմոսեքսուալիզմի համար ցմահ բանտարկելու մասին, չնայած միջազգային ճնշմանը և Վաշինգտոնի զգուշացմանը, որ այդ դեպքում կխաթարվեն երկկողմ հարաբերությունները: