ԱՄՆ֊ը կոչ է անում Ուկրաինային ուժայիններին դուրս բերել Կիևի կենտրոնից
ԱՄՆ֊ը կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին անհապաղ Կիևից դուրս բերել ուժային ստորաբաժանումները, իսկ ընդդիմությանը՝ գտնել բողոքի արտահայտման խաղաղ տարբերակներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ֊ի նախագահի մամլո քարտուղար Ջեյ Քարնին, փոխանցում է RIA Novisti-ն։
«Մենք կոչ ենք անում նախագահ Յանուկովիչին Կիևի կենտրոնից անհապաղ դուրս բերել ուժայիններին և հարգել քաղաքացիների խաղաղ ցույցի իրավունքը։ Մենք հորդորում ենք ցուցարարներին իրենց գաղափարները արտահայտել խաղաղ ճանապարհով»,֊ ասել է Քարնին։
Նա նաև կոչով դիմել է Ուկրաինայի բանակին չմիջամտել կոնֆլիկտին։ Ըստ Սպիտակ տան կարծիքի, այն պետք է լուծվի քաղաքական միջոցներով։