Հայաստան մատակարարվող գազի որակը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին․ ՀԱ
«Հայոց աշխարհ»֊ը գրում է․ «Թերթը ՀՀ–ում սպառվող գազի կալորիականության շուրջ զրուցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ.
- Դուք նույնպես հակված եք մտածելու, որ մեզ մատակարարվող գազի որակը, մասնավորապես կալորիականությունը, համապատասխանում է սահմանված չափորոշիչներին։
- Չեմ կասկածում, որ Հայաստան մատակարարվող գազի կալորիականությունը սահմանվածից անգամ բարձր է, մենք 7900 Կկալ գազի համար ենք վճարում, բայց ոչ մի տարի այն 8000-ից պակաս չի եղել։ Հիմա էլ ասում են, թե ազոտ է ավելացվում գազին։ Ազոտ ավելացնելը գիտեք ինչ թանկ հաճույք է, պետք է հսկայական գործարան կառուցել իսկ գործարանի կառուցման համար առնվազն 50 մլն դոլար կպահանջվի։
- Ուրեմն ինչի՞ց են ծնվում մարդկանց կասկածները, կարծում եք, որ պատճառը ցուրտ ձմեռն էր, երբ մարդիկ վառում ու չէին տաքանում, փոխարենը բավական մեծ գումարներ վճարեցին սպառած գազի դիմաց։
- Խոսակցությունները մի քանի տարվա են, և ամենևին ցուրտ ձմեռը չէ դրա պատճառը։ Այդ ամենը նրանից է, որ մեր գրպանները դատարկ են, իսկ վճարվող գումարը՝ մեծ։ Նման դեպքերում մեր երևակայությունը դառնում է հիվանդագին, ու սկսում ենք ամեն բանում կասկածել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։