Իրաքում բռնաբարության և սպանության համար ցմահ դատապարտված ամերիկացի զինվորն ինքնասպանություն է գործել
Նախկին ամերիկացի զինծառայող Ստիվեն Գրին, ով 7 տարի առաջ Իրաքում դատապարտված էր ցմահ ժամկետով բռնաբարության և ընտանիքին սպանության համար , բանտում ինքնասպան է եղել:
Դատապարտյալը պատիժը կրում էր Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում: Բանտի ղեկավարության խոսքերով 28-ամյա Գրին կախված են գտել իր խցում փետրվարի 15-ին:
Հիշեցնենք, որ Գարին 2006 թվականին Իրաքում ծառայությունն իրականցնելիս մտել է Մախմուդինների տուն սպանել 5 տարեկան աղջկան և նրա ծնողներին: Ինչից հետո նա մեկ այլ ծառայակցի հետ բռնաբարել էր նրանց 25-ամյա աղջկան և նրան ևս գնդակահարել: