Նիգերիայում անհայտ անձինք 13 մարդու են սպանել, այդ թվում` 9 երեխա
Նիգերիայի գյուղերից մեկում անհայտ անձինք 13 մարդու են սպանել, այդ թվում 9 երեխա։ Ողբերգությունը տեղի է ունեցել Պլատո նահանգի Ռապյեմ գյուղում։ Այս մասին հայտնել է տեղի իշխանությունների ներկայացուցիչ Հաբիլա Դոնգը։
«Հարձակումը իրականացվել է այսօր վաղ առավոտյան, 13 մարդ սպանվել է քնած ժամանակ»,֊ հայտնել է նա։