Մեծ Բրիտանիայում երկրաշարժ է գրանցվել
Միացյալ Թագավորության հյուսիսային մասում գտնվող Դևոն և Սոմերսոթ կոմսություններում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Բրիտանիայի երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Բրիստոլի ջրանցքի տարածքում։
Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։