211652_close_icon
views-count13763 դիտում article-date 14:49 20-02-2014

Արմավիրում գիշերը տեղի ունեցած կրակոցները արդյո՞ք վենդետայի շարունակությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 19-ին, կրակոցներ են հնչել Արմավիր քաղաքում: Ինչպես Արմավիրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում Բաղրամյան-Երևանյան փողոցների խաչմերուկում գործող «Նավասարդ» խորտկարանում, որը ավելի շատ հայտնի է «կպածի օբյեկտ», մի խումբ անձանց միջև տեղ է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում արմավիրցիները ասում էին, որ կրակոցները կապված են անցյալ տարի Արմավիրի մարզում տեղի ունեցած մի աղմկահարույց սպանության հետ, որի ժամանակ Մոսկվայից վերադարձած հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը հրազենային կրակոցներից մահացել էր, ևս մեկը՝ վիրավորվել: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, քննչական բաժնի և ոստիկանության Արմավիրի բաժնի ոստիկանությունը արդեն իրավիճակին տիրապետում է և օպերատիվ տվյալներով ճշտել է կռվի մասնակիցների ինքնությունը և ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ՝ կռվի մասնակիցներին հայտնաբերելու ուղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն: Ինչպես 2013 թվականի նոյեմբերի 14-ին Արմավիրի մարզից [url=https://shamshyan.com/old/arm/2013-11-14-qill-armavir-stukach-armen.html]հայտնել էր Գ. Շամշյանը[/url], անհայտ անձը կամ անձինք Սարդարապատ գյուղում ինքնաձիգից կրակոցներ էին արձակել այդ օրերին Ռուսաստանից վերադարձած մի տղամարդու վրա: Վերջինս տեղում մահացել էր, իսկ կրակոցներ արձակողներն ավտոմեքենայով դիմել էին փախուստի: Պարզվել էր, որ սպանվածը 41-ամյա Արմեն Եփրեմյանն էր՝ «Ստուկաչ» մականունով: Արմավիրում նրան ավելի շատ ճանաչում էին «Թեփ Արմեն» մականվամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր