211652_close_icon
views-count1596 դիտում article-date 10:44 20-02-2014

Ստամբուլում գտել են Շամիլ Բասաևին սպանողին

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ստամբուլի Մալթեփ բանտում հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացի Թեմուր Մախաուրին, ով, ըստ թուրքական հատուկ ծառայությունների, մասնակից է եղել չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաևի սպանությանը: Հաղորդվում է, որ Մախաուրին է պայթեցրել բեռնատարը, որի հետևանքով սպանվել է Բասաևը: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տեղեկությունը տրամադրել է դատախազ Ահմեթ Դեմիրհույուքը: Բացի այդ, Մախաուրին մեղադրվում է նաև 2009 թվականի փետրվարի 25-ին ստամբուլյան «Կովկասյան էմիրաթ» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչ Ալի Օսաևի սպանության մեջ: Դատախազը հայտնել է, թե Մախաուրին նույնիսկ մասնակցել է իր զոհի թաղման արարողությանը: Մարտի 3-ին Ստամբուլում կսկսվի 2009-2011 թթ-ին չեչենների սպանության գործով դատավարությունը: Բացի Օսաևից, զոհերի մեջ են եղել նաև Բասաևի 3 նախկին համախոհները՝ Բերգ-Հաջ Մուսաևը, Զաուբեկ Ամրիևը և Ռուստամ Ալթեմիրովը, ովքեր գնդակահարվել են 2011 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Ստամբուլում:

Նմանատիպ նյութեր