Իրանը ծրագրում է երկրի հարավում միջուկային հետազոտական ռեակտոր կառուցել
Իրանի իշխանությունները մտադիր են երկրի հարավային Ֆարս նահանգում կառուցել միջուկային հետազոտական ռեակտոր: Այս մասին նախօրեին հայտարարել է Իրանի Շիրազի համալսարանի ներկայացուցիչ Մոհամմեդ Ռեզա Նեմաթոլլահին:
Նրա խոսքով՝ նոր ռեակտորն ունենալու է 10 մեգավատտ հզորություն: Այն կշահագործվի և կծառայի ոչ միայն Ֆարս նահանգին, այլ նաև հարակից շրջաններին:
Առայժմ ռեակտորի շահագործման օրը հայտնի չէ: