Բողոքի ցույցեր՝ Աթենքում
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մոտ 5 հազար հունացի ագարակատերերը զանգվածային ցույց են անցկացրել՝ պահանջելով հարկային արտոնութուններ և վարկերի մի մասի պահպանում։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ակցիային մանակցում էին ֆերմերների միության ներկայացուցիչներ, առևտրականներ և ձախակողմյան քաղաքական կուսակցությունների անդամներ։
Ցույցի ընթացքում ելույթով հանդես է եկել Հունաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Դիմիտրիս Կուցուբասը։ Նա ընդգծել է, որ Կոմկուսը սատարելու է ֆերմերներին, նշելով, որ անհրաժեշտ է դադարեցնել հունացի ագարակատերերի թալանը՝ սահմանելով գյուղմթերքների ցածր գին։
Միջոցառման ավարտից հետո ցուցարարները լոզունգներով երթ են կազմակերպել դեպի Հունաստանի պառլամենտի շենք՝ հանդիպելու պառլամենտի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպում չի կայացել։