1315 դիտում
18:28 19-02-2014
Գագիկ Բեգլարյանն ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 19-ին հանդիպեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին՝ պատվիրակության ղեկավար Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում Բրիտանիայի Համայնքների և Լորդերի պալատների պատգամավորները նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցին Հայաստանում իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Հայաստանի հարավային երկաթուղի» խոշոր ծրագրերի ընթացքի մասին:
Խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին՝ նախարարը նշեց, որ այդ ծրագիրը խոշոր ռազմավարական նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան երկրների համար:
«Այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ են կատարվել, պատրաստ է երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը: Ծրագիրը հնարավորություն կտա ամենակարճ և հարմարավետ ճանապարհով Ասիան կապել Կենտրոնական Եվրոպային»,-ասաց նախարարը:
Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի նշանակությունը: Նշվեց, որ 556 կմ երկարություն ունեցող ճանապարհը հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը Հայաստանի երկու հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ: Նախարարի խոսքով՝ Առաջին և Երկրորդ տրանշերում այժմ ընթանում են կոնկրետ աշխատանքներ, որոնք իրականացնում է իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունը:
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանեց նաև բրիտանական խորհրդարանի պատգամավորներին հետաքրքրող տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներին առնչվող հարցերին։
[i]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1501 դիտում
15:19 18-02-2014
Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջխորհրդարանական Միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը
Այս բաժնից
544 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան