12727 դիտում
16:26 19-02-2014
Խոշոր ավտովթար ոստիկանության հոսպիտալի հարևանությամբ. վարորդը Subarry մակնիշի ավտոմեքենայով տապալել է էլեկտրասյուները
Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Subarry մակնիշի 34 ՕV 741 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նվեր Սաֆարյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոց, բախվել էլեկտրասյանը, այնուհետ գլխիվայր մի քանի պտույտ շրջվելուց հետո հայտնվել ձորակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 էլեկտրական սյուն է տապալվել:
Այս պահին վթարի վայր են ժամանել Ավանի էլ.ցանցի և «ՀայՌուսգազարդ»-ի ներկայացուցիչները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի վայրից շտապօգնության մեքենան 1 հոգու տեղափոխեց հիվանդանոց, սակայն այս պահին հիվանդանոցային ահազանգ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը չունի:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+