211652_close_icon
views-count1617 դիտում article-date 17:30 18-02-2014

Հյուրանոցի միջանցքում տեղադրված տեսախցիկն արձանագրել է, որ օտարերկրացու սենյակից գողությունը կատարել է շվեյցարը

Փետրվարի 17-ին, ժամը 22.00-ին, հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակիցը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, հյուրանոցում օթևանած օտարերկրյա քաղաքացի Ֆ.-ն իրեն հայտնել է, որ իր սենյակից գողացել են 2.300 դոլար, որից հետո աշխատակիցը միջանցքում տեղադրված տեսախցիկի ձայնագրությունը դիտելով պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում Ֆ.-ի սենյակ ապօրինի մուտք է գործել հյուրանոցի շվեյցարը` 1991 թ. ծնված Գոռ Գ.-ն: Վերջինս բերման է ենթարկվել բաժին: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանի դրամապանակում հայտնաբերվել է 1.501 դոլար, 500 ՌԴ ռուբլի, 74.000 դրամ, բանկերի պլաստիկ քարտեր, Ծաղկաձորի ճոպանողու մուտքի քարտ: Գոռ Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր