211652_close_icon
views-count1211 դիտում article-date 13:35 18-02-2014

Ֆրանսիայի Վիեն քաղաքում նշվել է Ղարաբաղյան շարժման 26-ամյակը

Փետրվարի 15-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքում տեղի ունեցավ Արցախի ազգային ազատագրական պայքարի 26-ամյակին նվիրված միջոցառում` Վիենի Հայ մշակույթի տան նախաձեռնությամբ: Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի խոսնակ, Լուարայի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը և շրջանակի անդամ, Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիյեն հավաքվածներին ներկայացրեցին բարեկամության շրջանակը, դրա հիմնադրման և գործունեության նպատակներն ու ուղղությունները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը, որի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախում առկա իրավիճակին և երկրում գրանցված դրական փոփոխություններին, որոնք վկայում են Արցախի կայուն զարգացման մասին: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Լիոնում Հայաստանի Հանրապետության փոխհյուպատոս Վաներ Հարությունյանը, Վիենի և Ռոն Ալպ շրջանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:

Նմանատիպ նյութեր