Ուզբեկստանում ձերբակալել են նախագահի դստեր մտերիմ գործընկերներին․ ձերբակալվածներից մեկը հայ է
Ուզբեկստանում իրավապահները ձերբակալել են երկրի նախագահի աղջիկ Գյուլնարա Քարիմովայի մտերիմներից մի քանիսին։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի գլխավոր դատախազության կայքը։
Ըստ հաղորդագրության, ձերբակալվել են Ռուստամ Մադումարովը, Գայանե Ավագյանը և Եկատերինա Կլյուևան։ Ոստիկանությունը Terra Group, Prime Media, Gamma Promotion ընկերությունների դեմ քրեական գործ է հարուցել՝ հարկերից խուսափելու և այլ այլ ֆինանսական հանցագործություններ իրականացնելու մեղադրանքներով։
Նշենք, որ տեղի ԶԼՄ֊ները Գայանե Ավագյանին համարում են Գյուլնարա Քարիմովայի «աջ ձեռքը»։ 2012֊ին նրա անունը շոշափվել է միլիոնների կաշառք վերցնելու համար հետաքննվող քրեական գործում։