211652_close_icon
views-count1235 դիտում article-date 14:53 18-02-2014

Գողություն կիսակառույցից

Փետրվարի 16-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևանի Շիրազի փողոցի թիվ 50 շենքի մոտ նկատել են մի տղամարդու` «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում ապակիներ դասավորելիս: Տղամարդուն` 1956 թ. ծնված Աշոտ Գ.-ին և վարորդին` 1965 թ. ծնված Էդուարդ Ա.-ին, ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Մաշտոցի բաժին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, Մազմանյան փողոցի թիվ 8 շենքի մոտ գտնվող կիսակառույցից Աշոտ Գ.-ն գողացել է ապակիներ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր