1162 դիտում
18:42 17-02-2014
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի Նախագահին
Փետրվարի 14-ին Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին ընդունեց երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:
Մեքսիկայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը Նախագահ Պենյա Նիետոն, գոհունակությամբ նշելով Մեքսիկայում Հայաստանի դեսպանության բացման փաստը, հաջողություն մաղթեց դեսպան Հովհաննիսյանին և հույս հայտնեց, որ այսուհետ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն և դինամիկա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը նշեց, որ ինքը ջանք չի խնայի հայ-մեքսիկական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:
Մեքսիկայում ՀՀ նորանշանակ դեսպանը հանդիպում է ունեցել նաև Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղար Խոսե Անտոնիո Մեադե Կուրիբրենյաի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
3336 դիտում
19:46 02-02-2018
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նորանշանակ դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3121 դիտում
10:59 30-01-2016
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային
991 դիտում
10:45 09-12-2022
Դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին
Այս բաժնից
832 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)