Իրանը մտադիր է իր գազը եվրապական շուկա հասցնել Թուրքիայի տարածքով: Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Նրա խոսքով՝ նախագիծը շատ կարևոր է երկու կողմերի համար էլ, սակայն դրա հետ կապված դեռևս պայմանավորվածություն չկա:
Միևնույն ժամանակ Թուրքիան դատական հայց է ներկայացրել Իրանի դեմ, որում իր դժգոհությունն է հայտնել այն առումով, որ Իրանը Թուրքիային չափազանց բարձր գնով է վաճառում բնական գազը:
Միջազգային արբիտրաժային դատարանը քննելու է հայցը, և եթե վճիռ կայացվի հօգուտ Թուրքիայի, այդ դեպքում Իրանը կպարտավորվի Թուրքիային մատակարարվելիք գազը վաճառել 30% ցածր գնով: