ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատունը սեփական շենք է ձեռք բերել
Ամերիկայի միացյալ նահանգներում Վրաստանի դեսպանատունը սեփական շենք կունենա, այս մասին տեղեկանում ենք նշված դեսպանատան տարածած հաղորդագրությունից:
«2014 թվականի փետրվարի 14-ին ավարտվել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատան շենքի ձեռքբերման գործընթացը: Վրասատանի դեսպանատունը սեփական շենք ունի Վաշինգտոնում: Շնորհավորում ենք Վրաստանին այս պատմական իրադարձության կապակցությամբ»,- հայտարարել են դեսպանատնից:
Այս մասին ավելի լայնածավալ տեղեկատվություն Վրաստանի ԱԳ նախարարությունը երկուշաբթի մամուլի ասուլիսում կներկայացնի:


