Լիբիայի բանտից ավելի քան 90 կալանավոր է փախուստի դիմել
Լիբիայի Զլիտեն քաղաքից ավելի քան 90 բանտարկյալ է փախել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։
Ուրբաթ բանտի անվտանգությունն ապահովում էին 4 ոստիկան։ Կալանավորները խնդրել են բժիշկ կանչել։ Դարպասների բացման ժամանակ պահպանության աշխատակիցների վրա զինված հարձակում է իրականացվել։
Ըստ ստացված տեղեկությունների, հաջողվել է 21 կալանավոր ետ բերել բանտ, որոնցից երկուսը հրազենի վնասվածք են ստացել։