211652_close_icon
views-count1089 դիտում article-date 18:12 14-02-2014

Գագիկ Բեգլարյանը և Մոհամմադ Ռեյիսին քննարկել են «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի մանրամասները

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 14-ին հանդիպեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Հանդիպման ընթացքում կարևորվեցին տրանսպորտի ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը, նշվեց, որ առաջիկայում համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու: Անդրադառնալով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացմանը՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ Տրանսպորտի և կապի նախարարությունն անում է հնարավորինը, որպեսզի Հայաստանի համար խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ նախագիծը կյանքի կոչվի: «Երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է, այն գտնվում է քննարկման փուլում»,- ասաց նախարարը: Դեսպանը նույնպես ընդգծելով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման կարևորությունը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար՝ շեշտեց, որ այն կարող է մեծապես նպաստել Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող ապրանքաշրջանառության աճին: Նա հաստատեց իրանական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ երկաթուղու շինարարարական աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ իրանական կողմը ձեռնամուխ կլինի իր հատվածում երկաթգծի կառուցմանը: [i]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր