211652_close_icon
views-count1053 դիտում article-date 12:51 14-02-2014

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը անակնկալ է պատրաստել բրիտանական կոմպոզիտորների ստեղծագործությունների սիրահարների համար

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում փետրվարի 26-ին հանդես կգա «Ճանապարհորդություն դեպի Մեծ Բրիտանիա» խորագիրը կրող համերգային ծրագրով: Այս մասին հայտնում է նվագախմբի պաշտոնական կայքը: Համերգի շրջանակում լսարանին կներկայացվեն բրիտանացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության բարձր հովանու ներքո:

Նմանատիպ նյութեր