Գյուլենականներն Էրդողանի կուսակցությանն ուղղված նզովքի սեանսներ են կազմակերպում
[url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1435]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ ամերիկաբնակ ազդեցիկ իսլամական գործիչ, ազգությամբ թուրք մեծահարուստ Ֆեթուլլահ Գյուլենի ստեղծած կրոնական համայնքի և Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հարաբերությունների լարումից հետո գյուլենականները մոբիլիզացնում են ուժերը:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Թաքվիմ» լրատվական կայքը հայտնում է, որ համայնքին պատկանող դպրոցներում անհանգստացնող չափերի հասնող զարգացումներ են տեղի ունենում:
Նշվում է, որ այդ կառույցներում ժողովներից և նամազներից հետո համայնքի դպրոցների պատասխանատու անձանց կողմից ԱԶԿ-ին անիծող ծիսական սեանսներ են կազմակերպվում: