211652_close_icon
views-count623 դիտում article-date 23:20 11-02-2014

Խոշոր հրդեհ՝ Ֆինլանդիայի դպրոցներից մեկում

Ֆինլանդիայի Կոուվոլա քաղաքի դպրոցներից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մի քանի 100 մարդ է տարհանվել։ Այս մասին հայտնում է «ЮЛЕ» հեռուսաընկերությունը։ Դպրոցը գտնվում է քաղաքի կենտոնական թաղասմասում, որը այժմ շրջափակված է, քանի որ կրակը մարել դեռ չի հաջողվում։ Մոտ 600 աշակերտ և դպրոցի անձնակազմի աշխատակիցները տարհանվել են։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Ըստ ականատեսների խոսքերի, հրդեհը բռնկվել է ֆիզկուլտուրայի դահլիճում։ ԶՄԼ֊ների տվյալներով հրդեհի պատճառը օդափոխման համակարգի կարճ միացումն է եղել։

Նմանատիպ նյութեր