1005 դիտում
22:48 11-02-2014
ՀՀ-ԵՄ հանձնաժողովի նիստում եվրապատգամավորները տերմինների համար պայքար են մղել. տեսանյութ
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում եզրափակիչ հայտարարության չգալը ոչ այնքան բովանդակության, որքան բառերի ու դրանց դիվանագիտական իմաստների մեջ է: Փետրվարի 5-6-ին Ստրասբուրգում հանձնաժողովի նիստում Հայաստանի պատվիրակությունը ու Եվրամիությունը համատեղ հայտարարություն չընդունեցին, ինչպես սովորաբար էր լինում, պատճառը Եվրոպական պատվիրակության ներկայացրած տեքստում Ղարաբաղին վերաբերող կետերն էին:
Ինչ ձեւակերպումներ էին, որոնց համաձայն չէր հայաստանյան պատվիրակությունը: Փաստաթղթի 15-րդ կետում ներկայացված է Ղարաբաղի ձգձգված հակամարտություն բառակապակցությունը, ինչը պատվիրակությունը համարել է անընդունելի եւ եւս երկու պարբերություն, որտեղ Եվրամիությունը Ղարաբաղի հարցում ներկայացնում է ավելի մեծ դերակատարում ունենալու հարցը: ՀՅԴ-ն ներկայացնող Աղվան Վարդանյանը կարծում է, որ այնուամենայնիվ հնարավոր էր բանակցել ու հասնել այդ դրույթների խմբագրմանը:
Պատվիրակության անդամները հանկարծակիի են եկել վերջին պահին եւ կարծում են, որ Սամվել Ֆարմանյանը միանձնյա է որոշում կայացրել: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում գաղջ մթնոլորտ է տիրում եւ փաստաթուղթը չնդունելն անընդունելի է: Բացի այդ, ըստ նրա` հանձնաժողովի նախագահը բանակցել է Երեւանի հետ եւ որոշումն այդպես է ընդունել:
Սամվել Ֆարմանյանը չի հերքում, որ այդ ընթացքում կապ է հաստատել Հայաստանում իր կուսակցության ներկայացուցիչների հետ եւ քննարկել, բայց պատվիրակության անդամների հետ քննարկման համար ժամանակ չի եղել եւ միանձնյա որոշում է կայացրել:
Եվրախորհրդարանի պատգամավորների առաջարկն ակնհայտ հետընթաց էր 2012-ին ընդունված համատեղ հայտարարությունից: Չընդունելը երկրի վարկանիշի խնդիր է, չնայած մինչեւ գարուն Եվրախորհրդարանում նոր ընտրություններ կլինեն եւ եվրապատգամավորների ամբողջ կազմը կարող է փոխվել: Այդ դեպքում կսկսվի միջխորհրդարանական քննարկումների նոր ռաունդ:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1392131644]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
63448 դիտում
09:20 02-11-2020
Քաջարի հերոսը ոչնչացրել է թշնամու մեծ թվով միավորումներ, քաջ մարտիկի նման պայքար է մղել` մեր վաղվա օրվա համար
889 դիտում
14:12 16-03-2024
Եվրապատգամավորները ԵՄ-ին կոչ են արել պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը
Այս բաժնից
757 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
988 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
763 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու