Վրաստանը սկսել է ՆԱՏՕի չափանիշներին համապատասխան զրահագլխարկների և զրահաբաճկոնների արտադրությունը. տեսանյութ
Նախօրեին Վրաստանի Վաշլիջվարի հատուկ ռազմաբազայում տեղի է ունեցել «Դելտա» գիտա-տեխնիկական կենտրոնի կողմից արտադրված զրահագլխարկների և զրահաբաճկոնների շնորհանդեսը:
Շնորհանդեսին մասնակցել են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, խորհրդարանին առընթեր պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին և այլ պետությունների ռազմական կցորդներ:
Զրահագլխարկի քաշը1200-1500 գրամ է, իսկ զրահաբաճկոնի քաշը՝ 3200 գրամ:
Սեսիաշվիլիի խոսքով՝ արտադրանքը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: