Նախագահ Սահակյանն այցելել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին այցելել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել գյուղի բնակչության հետ:
Գյուղում առկա խնդիրների լուծման ուղղությամբ երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` նշելով, որ գյուղական բնակավայրերի զարգացումը հանդիսանում է մեր սոցիալ-տնտեսական հայեցակարգի կարեւոր բաղադրամասերից մեկը:
Նախագահին ուղեկցել են ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: